Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեն և Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը համատեղ մեկնարկել են բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված վեբինարների շարք:
Այս մասին տեղեկացնում են Առողջապահության ազգային ինստիտուտից։
Այս տեսակապերի նպատակն է քննարկել Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:
Այսօր «Կրիտիկական խնամք» թեմայով զրույցը վարեցին ամերիկահայ թոքաբաններ Արին Աբուլյանը և Շանթ Շիրվանյանը:
Հեռավար հանդիպման ընթացքում Հայաստանի և սփյուռքի 30 մասնագետ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել և ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով իրենց գործընկերների փորձի վրա: