ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները քլորաջրով ախտահանել են Բուրաստանի համայնքապետարանի շենքը, մանկապարտեզը, կանգառները, խանութների և դեղատների մերձակայքն ու այլ հատվածներ։
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք գիտակցել պահի լրջությունն ու Մնալ Տանը, դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում։ Կորոնավիրուսին կարող ենք հաղթել նաև բոլորիս՝ տանը մնալով։ Առողջ եղեք։