ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 663, որից 33-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 626, բացասական թեստերը եղել են՝ 2940-ը, մահվան դեպքերը՝ 4-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571-էր, բուժվածները՝ 31-ը, փաստացի բուժվողները՝ 537, բացասական թեստերը՝ 2704, մահվան դեպքերը՝ 3-ը: Ավելի ուշ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնեցին 89-ամյա պացիենտի մահվան լուրը: