Ընտրությունների հետ կապված Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետություն վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը:
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին անցկացվել են նախագահական ընտրություններ։ Հայաստանից Արցախ են մեկնել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ։