Հայաստանի Հանրապետությունում գործում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները, իսկ ՀՀ բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարաններն են`
1) ընդհանուր իրավասության դատարանները,
2) վարչական դատարանը
Վերաքննիչ դատարաններն են`
1) քրեական վերաքննիչ դատարանը,
2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը,
3) վարչական վերաքննիչ դատարանը
Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։
Աղբյուր՝ Իրավաբան.net