Ուղղիչ հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին: Ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։
Ազատազրկման դատապարտված անձը պետք է ապահովված լինի իր հիգիենայի պահանջները բավարարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով:
Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով,որը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի: Ինչպես նաև դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։
Աղբյուրը` Իրավաբան.net