Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գոործն ըստ մեղադրանքի Հայկանուշ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 11.07.2012թ. Երևանի Ս. Դավթի փողոցի թիվ 67 տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածել է իր հորաքույր Արմենուհի Մ.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշ չպարունակող վնասվածքներ, միաժամանակ դիտավորությամբ ոչնչացրել և վնասել է Արմենուհի Մ.-ին պատկանող գույքը` վերջինիս պատճառելով 62000 դրամ զգալի չափի վնաս:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստոորագրություն չհեռանալոու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net