Փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գևորգ Թ.-ին, որը փորձել էր բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն նրա գործողությունները կանխվել էին աշխատակիցների կողմից:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net