Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 21-ին ընդունված թիվ 54-Ա որոշմամբ սահմանվեց 2013 թվականի տեղական իքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը:
Համաձայն հիշյալ որոշման, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշեց 2013 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանել 2013 թվականի մայիսի 26-ը, 2013 թվականի նոյեմբերի 17-ը և 2013 թվականի դեկտեմբերի 8-ը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net