Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով X զորամասի զինծառայող, ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբր նախքան բանակ գալը ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ է ունեցել:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Դատաքննության ժամանակ Նարեկ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ուստի դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Նարեկ Հ.-ի կողմից իրեն մեղսագրված հանցանքը կատարելը:
Դատարանը վճռել է Նարեկ Հ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մասով և նշանակել պատիժ` ազատազրկում 3/երեք/ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net