Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Կարեն Ն.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կապան քաղաքի Շահումյան փողոցի 13 շենքի մուտքում ապա նաև 45-րդ բնակարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն բնակարանի բնակիչ Հրանտ Ծ.-ի հետ բռունցքով և ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, դանակով վնասվածքներ թողել գլխին պատճառել ֆիզիկական ուժեղ ցավ և տառապանք և ապօրինաբար զրկել կյանքից:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքը պաշտպանվում Սյունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net