Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Վերը նշված դեպքերում 14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առակայության դեպքում, եթե չունի պետության հանդեպ չկատարված՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net