Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հունան Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 28.06.2012թ. Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող Մարմար կոչվող ռեստորանում ունեցած հացկերույթի ընթացքում գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում վիճաբանել է Խորեն Հ.-ի հետ, որի ընթացքում դանակով հարվածել է կրծքավանդակի ձախ կեսին, որն էլ Իջևանի բժշկական կենտրոն ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքը պաշտպանվում Տավուշի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net