Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Վարդան Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 27-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Ավան Դուրյան թաղամասի X շենքի բակում Զավեն Հ.-ին ծեծի ենթարկելու առիթով արժանանալով նույն շենքի X բնակարանի բնակիչ Գագիկ Հ.-ի դիտողությանը, խուլիգանական դրդումներով նախապես իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ ` դիտավորությամբ Գագիկ Հ.-ի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net