Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ժամկետային զինժառայող, կոչումով շարքային 05.11.2011թ.` ժամը 14:00-ից զինվորական ժառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասի տարածքը:
Այսինքն, Նարեկ Մ.-ն կատարել է հանցանք նախատեսված ՀՀ Քր օր-ի 362 հոդվածի 1-ին մասով:
Նարեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Դատաքննության ժամանակ, ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք է տվել այն մասին, որ զորամասը լքել է ոչ թե ծառայությունից խուսափելու, այլ հոր մահվանից հետո ընտանիքում ստեղծված սոցիալական ծանր վիճակը հաղթահարելուն օգնելու համար:
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ամբաստանյալ Նարեկ Մ.-իի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը:
Դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի համաձայն, ամբաստանյալ Նարեկ Մ.-ի արարքում նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը:
Վերը նշվածը հաշվի առնելով` դատարանը Նարեկին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net