Մարտի 9-ից 15-ը հայտնաբերվել է ոչ սթափ 70 վարորդ․ ՃՈ

 

Մարտի 9-ից 15-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 158 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 38 մեքենա։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 77 մեքենա։ 56 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 45, թաղանթապատված դիմապակիով` 47 տրանսպաորտային միջոց։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել