Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ Հ.Սահակյանի մեղադրանքի:
Համլետ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պետությանը պատճառել է էական՝ 7.730.700 դրամի վնաս։
Նրա նկատմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net