Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Կոմիի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի քննչական բաժնի կողմից ավարտվել է քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի մի անհատ ձեռնարկատիրոջ, ով մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 145.1-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատավարձի չվճարում) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Քննության տեղեկություններով ձեռներեցը 2012թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին իր աշխատողին չի վճարել մայիս ամսվա կես աշխատավարձը, դրանով իսկ կուտակելով պարտք` ութ հազար ռուբլի չափով: Ըստ որում` ձեռներեցն ունեցել է հնարավորություն մարել պարտքը, սակայն գումարը ծախսել է այլ նպատակով: Ներկայումս քրեական գործը ուղարկվել է դատախազություն` մեղադրական եզրակացությունը հասատատելու համար, որից հետո այն կուղարկվի դատարան ըստ էության քննելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net