Ինչպե՞ս բողոքարկել հարկադիր կատարողի որոշումները
Իրազեկ քաղաքացի նախագծի 205-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ինչպե՞ս բողոքարկել հարկադիր կատարողի որոշումները , փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը: Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից: