Ի՞նչ է ապոստիլը և ի՞նչ արժե այն
Իրազեկ քաղաքացի նախագծի 204-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ է ապոստիլը և ի՞նչ արժե այն, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: