Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սերգեյ Ի.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 8-ին Սիլիկյան թաղամասի թիվ 115 քոթեջ-տնակը այրել է, որի հետևանքով Կոմմունար Ա.ն մահացել է:
Թիվ 10130812 վարույթն ուղարկվել է դատարան՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net