Անցումային արդարադատության գործիքների իրացման համար սպասում ենք ԵՄ աջակցությունը իշխանություններին․ Մովսես Արիստակեսյան

Թավշյա հեղափոխության արժեքների իրացման համար կան խոչընդոտներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի թեմայով լսումների ժամանկ իր ելույթում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, Անցումային արդարադատության հանձնախմբի ղեկավար Մովսես Արիստակեսյանը։

«Անցումային արդարադատության գործիքները պետք է Հայաստանում իրականացվեն, որի համար սպասվում է Եվրամիության աջակցությունը մեր իշխանություններին»,-նշեց նա։

Հավելենք, որ լսումները կազմակերպել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Քննարկվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել