ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի ՀՏ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Ազգ Օրաթերթ» ՍՊԸ-ի` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 3.655.800 դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Պատասխանողի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ 22.05.2012թ. դրությամբ կազմում է 3.655.800 դրամ, որից ավելացված արժեքի հարկի գծով 599.600 դրամ, այդ թվում ապառք 501200 դրամ, տույժ 98.400 դրամ, շահութահարկի գծով 798.800 դրամ, այդ թվում ապառք 632.900 դրամ, տույժ 165.900 դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 2.257.400 դրամ այդ թվում ապառք 1.457.200 դրամ, տույժ 800.200 դրամ։
Դատարանը վճռել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի ՀՏ հայցն ընդդեմ «Ազգ Օրաթերթ» ՍՊԸ-ի` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 3.655.800 դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել ամբողջությամբ:
Սույն վճիռը «Ազգ Օրաթերթ» ՍՊԸ-ի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net