Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Մինսկի կոնվենցիայի պահանջների խախտում. վճռաբեկի որոշում
2017 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի կողմից կայացված վճիռը ճանաչելու և դրա կատարումը թույլատրելու մասին, որի համաձայն՝ սպան և իր ընտանիքը պետք է վտարվեին իրենց բնակարանից, քանի որ վերջինս այևս չէր ծառայում նշված ռազմաբազայում։
Դատարանի կողմից տրամադրվել էր կատարողական թերթ, որի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել էր կատարողական վարույթ։
Զինվորականի ներկայացուցիչ Պայծառ Քոչարյանը նշում է սակայն, որ օտարերկրյա դատական ակտը ենթակա չէ ՀՀ-ում ճանաչման և կատարման, և դատարանը թույլ է տվել կոպիտ խախտումներ։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Լևոն Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը։ Համաձայն չլինելով այդ որոշման պատճառաբանությունների և եզրահանգումների հետ՝ Պայծառ Քոչարյանը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։
Ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել, ապա բավարարվել է այն հիմնավորմամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թույլ է տրվել Մինսկի կոնվենցիայի պահանջների խախտում։
Որոշումը նախադեպային է այն բոլոր դեպքերի համար, երբ ՀՀ-ում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ունեցած գույքային իրավունքների վերաբերյալ Մինսկի կոնվենցիան վավերացրած երկրների քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների միջև ծագած վեճերը քննարկվում են օտարերկրյա դատական ատյաններում:
Մանրամասները՝ տեսանյութում