Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել

Հունվարի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գեղաշեն գյուղի 35-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանները խուզարկեցին նրա տունը՝ հայտնաբերելով գործարանային համարով մեկփողանի հրացան, «Բեկաս» տեսակի երկփողանի հրացան, «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տեսակի հրազենների դետալներ, օպտիկական ու փամփուշտ լիցքավորող սարքեր, տարբեր տրամաչափի 500-ից ավելի փամփուշտ և այլն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զենք-զինամթերքն իրենն է։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել