Երիտասարդները դատապարտվել են 4 տարի ազատազկման՝ ամուսնության նպատակով անչափահաս աղջկան առևանգելու համար

Վարդան Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նորայր Ս․-ի և Սոս Խ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բռնություն գործադրելու միջոցով, ամուսնության նպատակով առևանգել են  անչափահաս Ելենա  Մ․-ին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Վարդան Ս․-ն իր ազգականներ Նորայր Ս․-ի և Սոս Խ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բռնություն գործադրելու միջոցով Ելենա Մ․-ին առևանգելու ուղղակի դիտավորությամբ, Նորայր Ս․-ի վարած <<0պել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի գյուղերից մեկի 20-րդ փողոցի 6-րդ հասցեի մոտ, որտեղով այդ պահին քայլելով անցնելիս է եղել Ելենա Մ․-ն իր երկու ընկերուհիների հետ միասին:

Ավտոմեքենան կանգնեցնելով Ելենա Մ․-ի մոտ, իջել են ավտոմեքենայից և արագ մոտենալով Ելենա Մ․-ին վերջինիս կամքին հակառակ, երկու կողմերից թևանցելով և ձեռքերից քարշ տալով, մոտեցրել են ավտոմեքենային և նստացրել ավտոմեքենայի մեջ:

Բացահայտ առևանգել են Ելենա Մ․-ին և տեղափոխելով Արմավիրի մարզի  գյուղերից մեկը։

Սակայն ամուսնության վերաբերյալ համաձայնություն չստանալով’ հաջորդ օրը Ելենա Մ․-ն տաքսի ավտոմեքենայով վերադարձել է տուն:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վճռով Սոս Խ․-ն, Նորայր Ս․-ն  և  Վարդան Ս․-ն դատապարտվել են  4 տարի  ազատազկման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել