«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա – Գյումրի ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք չի կատարել: Ինքնաթիռը ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Ինքնաթիռի 177 ուղևորներն ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխվեն Գյումրի: Եւս 184 ուղևոր նույն ձեւով Գյումրիից կտեղափոխվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Հարգելի քաղաքացիներ,
«Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա – Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00֊ին»,-ասված է հայտարարության մեջ։