Ի՞նչ ծառայություն էր խոսատցել մատուցել
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գեղարդ Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով Իշխան Ս.-ի վստահությունր, վերջինիս պատկանող Երեան քաղաքի Ագաթանգեղոս փողոցի X հասցեում տեղակայված 200 մ2 չափերի հողատարածքի, դրա վրա առկա եռահարկ շինության և նկուղի սեփականաշնորհման հարցը կարգավորելու պատրվակով, 2010թ. մարտ–ապրիլ ամիսներին նույն շինության մոտ, ապա 2010թ. մայիս ամսին Ա.Իսահակյանի արձանի մոտ Ի.Սամսոնյանից պահանջել և մաս-մաս ստացել է 3.073.202 ՀՀ դրամին համարժեք 7.800 ԱՄՆ դոլար կանխիկ գումար` սակայն ի սկզբանե մտադիր չլինելով մատուցել իր իսկ կողմից նախապես խոստացված ծառայությունը՝ խաբեությամբ տիրացել է այդ գումարին՝ վերջինիս պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի հասնող 3.073.202 ՀՀ դրամի գույքային վնաս:
Որպես խափանման միջոց մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորումը, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն Հ. Մելքոնյան
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net