Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող, անչափահաս Սարգիս Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հունիսի 7-ին Կարեն Ա.-ի հետ կատակելու ժամանակ առաջացած քաշքշուկի ընթացքում Կարեն Ա.-ին մարմնական վնասվածք պատճառելու անուղղակի դիտավորությամբ, իր մոտ գտնվող եղունգկտրիչ դանակով հարվածել է վերջինիս որովայնին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Անչափահաս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:
Դատարանում գործով մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Հակոբ Ենոքյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net