Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի պատասխանն անտեսելու դեպքում արդյոք կխախտի հավասար մրցակցության սկզբունքը

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավաuարության հիման վրա:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգքրի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մաuնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն uտանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատաuխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մաuնակցող այլ անձանց։

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգքրի 217-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում զեկուցող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի և վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատաuխանի փաuտարկները։ Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց։

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգքրի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատաuխանի առկայության դեպքում`պատաuխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները։

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը սահմանելով գործին մասնակցող անձանց վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, ամրագրել է գործի քննության ընթացքում կողմերի մրցակցության և իրավահավաuարության սկզբունքի իրականացումը։

Վճռաբեկ դատարանըն իր որոշումներում արձանագրել է, որ գործերի քննության ընթացքում պետք է պահպանվեն մրցակցային դատավարության սկզբունքները։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիuի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում (տես՝ Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը չանդրադառնալով վերաքննիչ բողոքի պատասխանին և չնշելով պատաuխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, խախտել է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածը, 217-րդ հոդվածի 4-րդ կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել