Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2012թ. մայիսի 26-ին` առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի վրա գտնվող «Գրին» բարի մոտակայքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է Իննա Ս.-ի զգալի չափերի հասնող` 200.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեղության ոսկյա շղթան`ոսկյա կախազարդով, և դիմել փախուստի:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net