Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արարատ Գ.-ի և Գոռ Ս.-ի:
Արարատ Ղ.-ն ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով հանցավոր մտադրության իրագործման համար դրա կատարմանը ներգրավելով քրեական պատասխանատվության տարիքի հասած իր քրոջ`04.01.1993 թ ծնված անչափահաս, ամնեղսունակ ճանաչված որդուն` Սեդրակ Ղ.-ին, 2010 թ հուլիս 02-ի լույս 03-ի գիշերը նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Նանսենի 13 հասցեում գտնվող ՀՀ.Յ.Դ Նիկոլ Դումանի գրասենյակ և գաղտնի հափշտակել 95.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեղության տարբեր իրեր:
Բացի այդ, Արարատ Ղ.-ն ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, նախնական համաձայնության գալով Գոռ Ս.-ի հետ, 2011թ.հոկտեմբերի 9-ին, 2010թ. ամռանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տարբեր քաղաքացիներին պատկանող բնակարանների պատուհաններն ու ավտոտնակների դռները, ապօրինի մուտք են գործել և գողացել ընդհանուր 150.000 ՀՀ դրամի գույք, բացի դրանից 2011թ. մարտին, հոկտեմբերին, 2012թ. փետրվարին Գոռ Ս.-ն փորձել է տարբեր քաղաքացիների բնակարանները մուտք գործելու միջոցով գույքի գաղտնի հափշտակություն կատարել, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Ավելին, Գոռ Ս.-ն 2011թ. սեպտեմբերին պտուտակահանով բացել է Ջրվեժ մայակ թաղամասի 6 շենքի Գյուլչարա Շ.-ի թիվ X բնակարանի եվրոպատուհանը, մուտք գործել ներս և գողացել ընդհանուր 293.000 ՀՀ դրամ արժողության տարբեր իրեր:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net