Ի ՞նչ պատասխանատվություն է սահմանված պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի համար
Իրազեկ քաղաքացի նախագծի 196-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի համար, փորձագետը՝ ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը: Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել: