Լիլիթ Խանդամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, մտել է Երևան քաղաքի Կասյան 10 հասցեում գտնվող ՓԲԸ-ից մեկը և աշխատող Ելիզավետա Մալգոշևայի վստահությունը չարաշահելու նպատակով ներկայացել որպես հարևանությամբ գործող դեղատան աշխատողի դուստր, ապա գումար մանրելու պատրվակով Ե. Մալգոշևայից խաբեությամբ հափշտակել 50000 ՀՀ դրամ գումար` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net