Անձը կարո՞ղ է արդյոք դրամի դիմաց ազատվել կալանքից

Անձը կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ: Կալանավորված անձը կարող է ազատվել կալանքից գրավի դիմաց:

 

Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպեu գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

Դատարանը, համապատաuխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մաuնավորապեu, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: 

Նշենք, որ ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ քրեական oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեuված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպեu նաև անզուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ քրեական oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:

Իսկ միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ քրեական oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպեu նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար նույն oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում տաuը տարի ժամկետով ազատազրկումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել