Զբոսաշրջիկը այցելու է, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց:
Նշենք, որ ժամանակավոր բնակության և տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի`
1) ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայությունները.
2) անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան` պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.
4) իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)` զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին.
5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Աղբյուր՝ Իրավաբան.net