ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման համար քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները, որը նախատեսվում է, որ պետք է կազմի 150.000.000 ՀՀ դրամ: Ստորև ներկայացնենք նշված գումարի ըստ բնագավառների բացվածքը.
1. Վարչական ծառայություններ – 3.000.000 ՀՀ դրամ,
2. Ներկայացուցչական ծախսեր – 70.000.000 ՀՀ դրամ,
3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում – 2,000.000 ՀՀ դրամ,
4. Գրասենյակային նյութեր և հագուստ – 15.000.000 ՀՀ դրամ,
5. Գյուղատնտեսական ապրանքներ – 3.000.000 ՀՀ դրամ,
6. Տրանսպորտային նյութեր – 6.000.000 ՀՀ դրամ,
7. Կենցաղային և հանրային սննդի նյութեր – 13.000.000 ՀՀ դրամ,
8. Հատուկ նպատակային այլ նյութեր – 13.000.000 ՀՀ դրամ,
9. Այլ ծախսեր – 25.000.000 ՀՀ դրամ:
Աղբյուրը` Իրավաբան.net