«Հայկ և Մայիս» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` ՀՀ ֆինանսների նախարարի 06.04.2012թ. թիվ 320-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ 01.02.2011թ.-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունը «Հայկ և Մայիս» ՍՊԸ-ին տվել է շահումով խաղի կազմակերպման թիվ ՇԽ 241 լիցենզիան։ 21.03.2011թ.-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը ՀՀ ֆինանսների նախարարությանը, թիվ 01/4-3/2347-12 գրությանը կից ՍՊԸ-ի, այդպես կոչված պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորության վերաբերյալ տեղեկանք է ուղարկել։ 23.03.2012թ.-ին նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետը թիվ 15.1/3550-12 գրությամբ ՍՊԸ-ի տնօրենին տեղեկացրել է, որ 2012 թ.-ի ապրիլի 4-ին կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հաձնաժողովի նիստում լսվելու է ընկերությանը տրված Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման հայցով դատարան դիմելու հարցը։
ՍՊԸ-ի տնօրենը 04.04.2012թ.-ին մասնակցել է վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հաձնաժողովի նիստին, ներկայացրել գրավոր առարկություն, որին կցված է եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետի կողմից 30.03.2012թ.-ին տրված Ընկերության կողմից հարկային պարտավորություններ չունենալու հանգամանքը հիմնավորող թիվ 19-02/281 տեղեկանքը և ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետի կողմից 03.04.2012թ.-ին տրված թիվ 19-02/293 գրությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը 06.04.2012թ.-ին ՍՊԸ-ին իր կողմից 2011թ.-ի փետրվարի 1-ին տրված Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հայցով դատարան դիմելու մասին թիվ 320-Ա հրամանն է կայացրել, որում նշել է, որ հրամանի կայացման համար հիմք է ընդունել ընկերության 2012թ.-ի մարտի 6-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություն ունենալու վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2012 թ.-ի մարտի 21-ի թիվ 01/4-3/2347-12 գրությունը, ընկերությանը տրված Լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարումն արձանագրող նախարարության 2011թ.-ի սեպտեմբերի 8-ի թիվ 640-Ա հրամանը, և շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 2012թ.-ի ապրիլի 4-ի նիստի արձանագրությունը, և որպես հրամանի իրավական հիմք նշվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 5-րդ մասը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը «Հայկ և Մայիս» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության մերժել է։
Ներկայումս «Հայկ և Մայիս» ՍՊԸ-ն վճիռը բողոքարկել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net