Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն այսօր ամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը: