Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սրտանց շնորհավորում է Գալուստ Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու կապակցությամբ, հայտնում են կոմիտեից։
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ողջ անձնակազմը մաղթում է պարոն Պողոսյանին բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։
Ստորև ներկայացնում ենք Գալուստ Պողոսյանի կենսագրությունը։
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ., հուլիսի 6, ք. Երևան
Կրթություն
1999-2001թթ.-Երևանի Ավիաուսումնական կենտրոն, ավիակարգավար
2001-2004թթ.-Ռիգայի Աերոնավիգացիոն ինստիտուտ, ինժեներ-ավիակարգավար
2005-2009թթ.-Սանկտ-Պետերբուրգի Քաղաքացիական ավիացիայի պետական համալսարանի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1995-1997թթ.- «Զվարթնոց» օդանավակայան՝ օպերատոր
1999-2001թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ Աերոդրոմային կարգավարական կետ՝ օպերատոր
2001-2003թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ Շրջանային կարգավարական կետ՝ կարգավար
200
3-2004թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ` ավագ կարգավար
2004-2006թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ` թռիչքների ղեկավար
2006-2010թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ` Օդային երթևեկության կառավարման կենտրոնի պետ
2010-2012թթ.- Թռիչքների անվտանգություն՝ առաջատար մասնագետ
2012-2018թթ.- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ
2018թ-ից – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ:
Այլ տվյալներ
1997-1999թթ.- ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային բանակում:
2006թ-ից – Համագործակցություն ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության հետ:
Ամուսնացած է՝ ունի երեք դուստր:
Հարգանքով՝
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-նշել է նա։