Դեկտեմբերի 30-ին «NEWS.am» կայքի «Հայհոյանք, կռիվ, վիրավորանք, նույնիսկ դանակահարություն. պայթյունավտանգ իրավիճակ Գյումրիի ավտոմաքսատանը» վերտառությամբ հրապապարակման առնչությամբ ոստիկանությունից պարզաբանում են, որ Հյուսիսային ավտոմաքսատանը հերթում սպասողների մասնակցությամբ մարմնական վնասվածք հասցնելու որևէ դեպք տեղի չի ունեցել։
«Ոստիկանության վերակարգերը հիշյալ տարածքում իրականացնում են հասարակական կարգի շուրջօրյա պահպանություն և տիրապետում են օպերատիվ իրավիճակին»,-նշված է պարզաբանման մեջ։