Առողջապահության նախարարությունը հիշեցնում է տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները`
- Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
- Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
- Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
- Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
- Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ: