ՌԴ-ում 149 ուղևորով ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել

Airbus A320 օդանավը ստիպված վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Վայրէջքը բարեհաջող է եղել։ Այս մասին հայտնում է Ura.ru-ն։

Ինքնաթիռը Կոլցովոյից թռել է Սիմֆերոպոլ, բայց օդանավի վրա, ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի, աշխատել է արագության սխալ չափման սենսոր:

Այս կապակցությամբ անձնակազմի հրամանատարը որոշել է շտապ վայրէջք կատարել։ Մինչ այդ ինքնաթիռը ավելի քան երեք ժամ թռել է օդանավակայանի մոտակայքում ՝ վառելիքը այրելու համար:

Ինքնաթիռում 149 ուղևոր կար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել