ՀՀ Կոտայքի մարզի Գեղադիր համայնքի բնակիչ Վ.Մ-ին 1995 թվականից պատկանում է Հաղթանակ գյուղում գտնվող 0.37 հա մակերեսով վարելահողը, որտեղ առկա են որոշակի անճշտություններ, սակայն քաղաքապետարանը հրաժարվում է սահմանների ճշգրտումներ կատարել և վերականգնել քաղաքացու հողօգտագործման իրավունքը:
«Հաշվի առնելով անհիմն մերժման փաստը և նկատի ունենալով, որ դրա արդյունքում խախտվում է քաղաքացու սեփականության իրավունքը՝ քաղաքացին պարտավորեցման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ որպես պատասխանող ներգրավելով Երևանի քաղաքապետարանին, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությանը ներգրավելով որպես երրորդ անձ» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Ներկա դրությամբ հայցադիմումը դեռևս վարույթ չի ընունվել:
Աղբյուրը` Իրավաբան.net