Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»:

‼️Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը համապատասխան գործողությունները՝ նախնական մաքսային հայտարարագրով բացթողումը կմերժվի, և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կավարտվի ընդհանուր կարգով: Այսինքն՝ կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։

https://www.facebook.com/petekamutner/videos/1080723705610241/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել