Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել