ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«585 միլիոն դրամ
Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ, այդ թվում՝
– շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով,
– շուրջ 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ եւ կապի ծառայությունների ծախսերի գծով,
– շուրջ 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային եւ այլ ապրանքների ծախսերի գծով,
– շուրջ 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով,
– շուրջ 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով։
Հ․Գ․ Ինձ խիստ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս գրառումը կարժանանա նույն ուշադրությանը, ինչ ԱԺ կողմից կազմակերպված Վարդավառի միջոցառումը, երբ ԱԺ-ն 5 միլիոն դրամ էր ծախսել՝ փորձելով միմյանց ջրելուց բացի տոնակատարության մեջ ներառել Հայկական գորգերի եւ գորգագործության ցուցադրություն (նաեւ չարչրկված գորգերի լվացման բաղադրիչով)՝ ձգտելով ավելի գրավիչ դարձնել տոնակատարությունը հայաստանցիների եւ զբոսաշրջիկների համար»։