Պարտավո՞ր է անձը հայտնել որևէ մեկին ամուսնական պայմանգիր կնքելու մասին

Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

 

Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ, հետևաբար ամուսնական պայմանագրի կնքումը կարող է ազդել այլ անձանց շահերի վրա:

 

«Այդ իսկ նկատառումից ելնելով ՀՀ Ընտնեկան օրենսգիրքը սահմանում է, որ ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, դրա փոփոխման կամ լուծման մասին։ Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով՝ անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը։

 

Պարտապան ամուսնու պարտատերը (պարտատերերը) իրավունք ունի պահանջելու փոփոխել իրենց միջև կնքված պայմանագրի պայմանները կամ լուծել պայմանագիրը՝ հանգամանքների էական փոփոխությունների պատճառով՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել