Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 3 տարի վավերականության ժամկետով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին չլրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:

Նախագծով նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները իրավունք կստանան ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր 10 տարի վավերականության ժամկետով՝ անձնագրի տրամադրումը չպայմանավորելով նախազորակոչային տարիքի կամ զինվորական ծառայության անցնելու փաստի հետ, ինչը հնարավորություն կընձեռի վերջիններիս իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլոտներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել