Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ այսօր և վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում։
«Արդեն տեղեկացրել ենք, որ եւս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,-նշել է նա։